Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրական արդյունք չի ունենա». խոշորացմանը նույնիսկ ՔՊ-ականներն են դեմ. «Հրապարակ»

Մարտ 17,2026 11:31 Share

Առաջիկայում եւս համայնքների խոշորացման գործընթաց է նախատեսված Հայաստանում։ 9 համայնք` 80 բնակավայրով, կմիավորվեն եւ կդառնան 3 խոշորացված համայնք։  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ 3 խոշորացված համայնքները ձեւավորվելու են 3 մարզում․ Ստեփանավան համայնքը՝ Լոռու մարզում, որը ներառելու է Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի բերդ համայնքները, ընդհանուր թվով՝ 20 բնակավայր։ Գորիս համայնքը՝ Սյունիքի մարզում, որը ներառելու է Գորիս, Տաթեւ, Տեղ համայնքները, ընդհանուր առմամբ՝ 28 բնակավայր, Եղեգնաձոր համայնքը՝ Վայոց Ձորի մարզում, ներառելու է Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս համայնքները, ընդհանուր առմամբ՝ 32 բնակավայր։

Մինչ իշխանությունը որոշում է խոշորացված համայնքների ճակատագիրը, գյուղական համայնքների բնակիչները, անգամ՝ ՔՊ-ականերից ոմանք, դեմ են այդ խոշորացմանը։

Լոռի բերդի ավագանու ՔՊ-ական խմբակցության անդամ Անահիտ Սիմոնյանը նույնպես համայնքների կրկնակի խոշորացումը դրական չի գնահատում. «Ինձ թվում է՝ երկրորդ խոշորացումն ավելի վիճակը կվատացնի, հիմա ես Ձեզ ասեմ, Լոռի բերդ համայնքը կարողանում է բյուջեի կատարողականը 150 տոկոսով կատարել: Բնակիչները տեսնում են, որ գյուղերում ինչ-որ բան փոխվել է, ու մենք չունենք խնդիր՝ հարկերի հավաքագրման հետ կապված: Որքան խոշորացվի, այնքան աշխատանքը կդժվարանա, ու հարկերի հավաքագրումը եւ այլ միջոցառումներ ավելի կվատանան, դրական արդյունք չի ունենա: Բացատրեմ, թե ինչու․ ես ապրել եմ Յաղդանում: Ամեն տարի 100 տոկոսով հարկերը վճարվել են, եւ բարեկեցիկ կյանքն էլ ապահովվել է: Երբ առաջին անգամ խոշորացվեց, շատ դժվարությամբ կարողացան հարկերը հավաքագրել: Մի քիչ էլ համայնքի ղեկավարից եւ իր թիմից էր կախված, բայց նաեւ մեծ նշանակություն ունեն խոշորացման հետ կապված բնակիչների պարտականություները: Տարբեր կառույցներում երկար ժամանակ աշխատել եմ, տարբեր մարդկանց հետ եմ շփվել, կարծում եմ, որ այս խոշորացումը դրական արդյունք չի տա»:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031