Լրահոս
Օրվա լրահոսը

«HelpCourt-ն ինքնուրույն է, ինքնավար, ինքնաֆինանսավորվող, բայց՝ ոչ «ինքնաշեն»»

Մարտ 17,2026 12:31 Share

HelpCourt. Քաղաքական գործիչներից մեկը HelpCourt համակարգը բնորոշել է որպես «ինքնաշեն հարթակ»՝ նշելով. «… դատարանի վճռով մեղավոր ճանաչված Արուսյակ Ալեքսանյանն այդ «վարկանիշով» Հանրապետության 17-րդ լավագույն դատավորն է»։

Նախ՝ արձանագրենք փաստ.
2025թ. վարկանիշավորման արդյունքներով` Հայաստանի 17-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը պարոն Հարություն Մանուկյանն է, իսկ տիկին Արուսյակ Ալեքսանյանը HelpCourt համակարգում արդեն մի քանի տարի չի վարկանիշավորվում։

Հիշեցնենք նաև, որ քաղաքական գործունեություն չծավալող HelpCourt համակարգում դատավորների վարկանիշները ձևավորվում են բացառապես փաստաբանների կողմից՝ թափանցիկ գնահատման միջոցով։
Այսինքն՝ գնահատում են գերանկախ այն մարդիկ, ովքեր դատավորի գործունեության նկատմամբ ունեն մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտանկյուն — և առնվազն տարբերում են «վճիռը» «վերդիկտից»։
Իսկ դատավորներն իրենց վարկանիշը ձևավորում են ոչ թե քարոզարշավների, խոստումների, այլոց պիտակավորելու, ինքնագովությամբ զբաղվելու, այլ` բացառապես կատարված սկզբունքային աշխատանքի միջոցով։

Ի դեպ, HelpCourt-ը փաստաբանների կարծիքը հանրությանը ներկայացնում է շատ ավելի երկար ժամանակ, քան տվյալ գործիչը զբաղվում է քաղաքականությամբ կամ առնչություն ունի իշխանության հետ։
HelpCourt-ն ինքնուրույն է, ինքնավար է, ինքնաֆինանսավորվող է, ինքնակարգավորվող է, բայց՝ ոչ «ինքնաշեն»։

Հ.Գ. Ամեն դեպքում շնորհակալություն ենք հայտնում պարոնին․ նրա քննադատությունը մեզ համար դարձել է մի նոր շատ հետաքրքիր գաղափարի հիմք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031