Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Խաչատրյանը պահանջում է դատական կարգով ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը․ հայց՝ ընդդեմ քննչական կոմիտեի

Մարտ 17,2026 13:38 Share

«Փաստինֆո». Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել նաև ՀՀ-ին՝ ի դեմս Քննչական կոմիտեի։ «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից տեղեկանում է, որ Խաչատրյանը դատական կարգով պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը, ինչպես նաև՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում տրամադրել։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արամ Մկրտչյանին։ Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Նշենք, որ նույն օրը՝ մարտի 16-ին Ռուզաննա Խաչատրյանը հայց է ներկայացրել նաև՝ «Հանրային» հեռուստաընկերության դեմ։

Խաչատրյանի այս հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։ Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։ Նշված հայցը ևս դեռևս վարույթ չի ընդունվել։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031