Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը տվյալներ չունի, թե Իրանում պատերազմի արդյունքում քանի՞ իրանահայ է եկել Հայաստան․ այս մասին այսօր նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
«Իրանահայերի որեւէ արտառոց հոսք չունենք։ Որպես այդպիսին հայերի փախուստ, շարժ դեպի Հայաստան չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ պարբերաբար կապ են հաստատում Իրանում բնակվող հայերի հետ․ «Մարդիկ տներում են, փորձում են վտանգավոր վայրերից հեռու մնալ, հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը»։
Զարեհ Սինանյանը նաեւ ասաց, որ խոսակցություններ են լսել, որ երկու իրանահայեր թեթեւ վիրավորում են ստացել, բայց հստակ տեղեկություն չեն ստացել՝ «շատ դժվար է հաստատելը»։
Կարդացեք նաև
ԱԺ ճեպազրույցներն ամբողջությամբ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/«Հետք»


















































