Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգի բովանդակային հարստացման և առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով Արարատ Միրզոյանն ու Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները

Մարտ 17,2026 18:20 Share

Օման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 17-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է հանդիպում ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։

Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ ԱԳ նախարարի որոշումը այցելել Մասկատ՝ չնայած տարածաշրջանային ներկայի բարդ իրավիճակին՝ այցը որակելով որպես պատմական։ Արարատ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել այցի կազմակերպման և հատկապես ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այցը արտացոլում է ՀՀ մեծ հետաքրքրությունը զարգացնելու բազմաշերտ հարաբերություններ Օմանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ։

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման ՀՀ որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։

Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգի բովանդակային հարստացման և առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով Արարատ Միրզոյանն ու Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում ընդգծվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին կայացված որոշումը, ինչպես նաև մշտական հիմունքներով ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթների կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։

Արարատ Միրզոյանն ու Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանը առաջնահերթություն տալու կարևորությունը։ Մտահոգություն է արտահայտվել քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։

Ընդգծելով խաղաղության կարևորությունը՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Օմանի ԱԳՆ պատվավոր հյուրերի մատյանում․ «Ինձ համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն՝ մի երկիր, որը խորապես հավատում է դիվանագիտությանը և հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով»։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031