Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին՝ hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար

Մարտ 17,2026 16:55 Share

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին՝ hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար.

«Սրբազան պայքարի» դեմ իրավական արշավանքները ո’չ սկսվել ո’չ էլ, ցավոք սրտի, ավարտվում են տեռորիզմի տխրահռչակ մեղադրանքներով։ Բոլոր գործերի մասին առանձին խոսելու առիթներ դեռ կլինեն։

Ու մինչ 18 արդարների գործով հանրային մեղադրողները հիմնավորումներ են բերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վիճարկում են 2024թ. իբրև թե կարգազանց խաղաղ հավաքների կազմակերպումը։

Կոնկրետ այս գործով ասում են՝ երբ Լիդյա Մանթաշյանը ծանուցել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասին, իսկ Բագրատ Սրբազանը փաստացի առաջնորդել է այդ հավաքը, այն այդ փաստի ուժով դարձել է ապօրինի։

Դատարանները, ի դեպ, հայցի մերժման հիմքում դրել են այն պատճառաբանությունը, որ վարչական իրավախախտման արձանագրություն կարող էր կազմել միայն անձամբ քաղաքապետը, և չէր կարող այդ լիազորությունը վերապահել այլ անձի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031