Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տար. Շարմազանով

Մարտ 17,2026 17:06 Share

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Լինի Մոսկվայում, թե՝ Բրյուսելում, ես պաշտպանել ու պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը, որից նիկոլականները հեռու են։

ՀՀԿ պատվիրակությունը ՌԴ հանրային պալատում մասնակցել է հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառմանը։

Ծավալուն ելույթով հանդես եմ եկել, որտեղ բարձրաձայնել եմ հայ-ռուսական հարաբերությունների արդի մտահոգիչ իրավիճակի, ՀՀ անվտանգային սպառնալիքների, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, արցախահայերի բռնազավթման ու Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ։

Խոսել եմ բաց առկա խնդիրներից։

Խոսել եմ ՀՀ-ին սպառնացող մարտահրավերներից։ Մատնանշել նաեւ ռուսական կողմի թերացումների մասին։ Բայց արի ու տես, որոշ ՔՊ-ականներ անամոթաբար ելույթիս մեջ տեսել են «ՀՀ-ի դեմ մատնագրեր»։

Ուրեմն ուշադիր լսեք, ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եք դուք։

Հայ-ռուսական երբեմնի հայանպաստ օրակարգը քանդել եք դուք։

Անկախության հռչակագրի դեմ գործում եք դուք։

Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տար։

Դուք ՀՀ-ի հետ ի՞նչ կապ ունեք։

Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է։

Ու վերջում. իմ ելույթը վատ են տարել ՌԴ-ում բնակվող որոշ ադրբեջանամետ շրջանակներ ու որոշ ՔՊ-ականներ։

Իսկ ես գտնում եմ, որ հայ-ռուսական իրական ու փոխշահավետ դաշնակցությունը բխում է ՀՀ պետական շահից, որից դուք շատ հեռու եք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031