Լրահոս
Օրվա լրահոսը

Նորդիկ-բալթյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մամիջանյանն անդրադարձել է ընտրություններին Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի ապահովմանը

Մարտ 17,2026 17:24 Share

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մարտի 17-ին հանդիպել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:

Հայկ Մամիջանյանը հյուրերին դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ընտրություններին Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի ապահովմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հայկ Մամիջանյանը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031