Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են նաև խարդախության դեմ պայքարում ԵՄ գործընկերների հետ համագործակցության հարցերը

Մարտ 17,2026 17:40 Share

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի 5-րդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, իսկ ԵՄ կողմից բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը: Նիստին մասնակցել են նաև ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։

🔹 Նիստի ընթացքում ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական վերջին զարգացումներն ու առկա իրավիճակը: Հայկական կողմը հանդես է եկել հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցով՝ անդրադառնալով, մասնավորապես, պետական պարտքի կառավարման, հանրային ներդրումների կառավարման և արտաքին աուդիտի բնագավառներում գրանցված առաջընթացին:

🔹 Կողմերը քննարկել են նաև ֆինանսական հատվածի զարգացումները, վիճակագրության ոլորտի բարելավումները և խարդախության դեմ պայքարում ԵՄ գործընկերների հետ համագործակցության հարցերը: Զուգահեռաբար, Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացվել են Հայաստանի համար ԵՄ «Դիմակայունության և աճի պլանի» ընթացքը, ինչպես նաև Եվրոպական միության տնտեսական վերջին զարգացումները:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել