Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը և դեսպան Մարագոսը անդրադարձել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար տեխնիկական աջակցությանը

Մարտ 17,2026 17:52 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

🔹 Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և Հայաստանի կայուն տնտեսական զարգացման խթանմանն ուղղված հիմնական առաջնահերթությունները։

🔸 Անդրադարձ է կատարվել «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար տեխնիկական աջակցությանը, արտահանման խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, ինչպես նաև ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը։

🖇 Նախարարը նաև կարևորել է UNIDO-ի աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում ստեղծվել են չորս ժամանակակից տրամաչափարկման լաբորատորիաներ՝ յոթ մասնագիտական ուղղություններով, որոնցից երեքն ԵՄ ֆինանսավորմամբ ստացել են միջազգային ճանաչում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031