Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք երիտասարդները Բեռլինում մեծարել են Թալեաթին. «Ազգ»

Մարտ 17,2026 17:59 Share

Մարտի 15-ին Բեռլինի Հարդենբերգշտրասե 16-ում թուրք երիտասարդ ֆաշիստները առանձնահատուկ հարգանքով, ծաղիկներով իրենց սերն ու նվիրվածությունը հաստատեցին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի հանդեպ, որին 105 տարի առաջ նույն փողոցում դիմահար կրակոցով սպանել էր հայ վրիժառու, արդարության մարտիկ Սողոմոն Թեհլիրյանը:

X-ում Efeibram@ Tugrul Moskowits անունով օգտատերը տարածել է տեսանյութ կից գրությամբ՝ «Որպես Հանրապետության արժեքներին հավատարիմ թուրք երիտասարդներ, մենք կրկին հիշատակեցինք կայսերական դարաշրջանի ներքին գործերի մեր վերջին նախարար Թալեաթ փաշային այն փողոցում, որտեղ նա նահատակվեց Բեռլինում 1921 թվականին»։

Բեռլինի ոստիկանությունն արտոնել էր ոճրագործ Թալեաթի սպանության օրը նրան մեծարել:

Բեռլինի ոստիկանության ծանուցումից իրազեկ էինք դարձել, որ մարտի 15-ին, ժամը 11-11.30-ին Հարդենբերգշտրասե 16 հասցեում հավաքի արտոնություն էր տրվել ՝ «Ի հիշատակ արդի Թուրքիայի ճարտարապետ եւ հեղափոխական Թալեաթ փաշայի սպանության»:

Նույն օրը ժամը 11-ին Բեռլինի Հարդենբերգշտրասե 22 հասցեում հանրահավաք էր նախաձեռնել Ռասիզմի, ազգայնականության եւ խտրականության դեմ ակտիվիստների միությունը( AKEBI):

Անահիտ Հովսեփյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031