«Ապառաժ». Մարտի 16-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի լիագումար նիստում, ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնյանը։
Նա իր խոսքում անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին և մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղից շուրջ 150,000 բնիկ հայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել նրանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձը՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը։


















































