Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի հետ միասին փորձում ենք կանխել 3-րդ համաշխարհային պատերազմը». Չինաստանի դեսպան

Մարտ 17,2026 20:00 Share

Անկարայում Չինաստանի դեսպան Ցզյանգ Շյուեբինը հարցազրույց է տվել թուրքական «Millet» լրատվական գործակալությանը, որի ընթացքում անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-Իսրայելյան դաշինքի միջև լարվածությանը։ Նա նշել է, որ Չինաստանը այս պատերազմի կողմ չէ և Թուրքիայի հետ դիվանագիտական ջանքեր են գործադրվում համաշխարհային պատերազմը կանխելու համար։

«Մենք փորձում ենք Թուրքիայի հետ միասին կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։ Չինաստանը պատերազմի կողմ չէ։ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի իրանական ռեժիմը տապալելու իր սադրանքներից»,- նշել է Անկարայում Չինաստանի դեսպանը։

Անդրադառնալով Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին՝ դեսպանը նշել է, որ բանակցությունների ընթացքում իրականացվող ռազմական գործողություններն անընդունելի են։ Ըստ նրա՝ ինքնիշխան երկրի առաջնորդին թիրախավորելը և ռեժիմի փոփոխությանը խթանելը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, և Իրանի և Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։

Շյուեբինը նաև հայտնել է, որ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները նույնպես պետք է դատապարտվեն ամենախիստ ձևով՝ հավելելով, որ առաջնահերթությունը ռազմական գործողությունների դադարեցումն ու պատերազմի տարածման կանխումն է։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031