Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոսը Քարթլոսի մասին» գրքի գինեձոն կամ հայ և վրաց ժողովուրդների խոսքը՝ մեկ ժողովածուում

Մարտ 17,2026 21:00 Share

Մարտի 17-ին Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, մանկագիր և նկարիչ Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» գրքի գինեձոնը, որտեղ ներկայացվեցին գրքի նյութերը, մշակութային և գրական մոտեցումները և այն դիտարկումները, որոնք ընդգծում են հայ-վրացական մշակութային երկխոսության կարևորությունը։

Գիրքն ամփոփում է Վրաստանի և վրաց գրականության վերաբերյալ հեղինակի բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները և վրաց գրողների ստեղծագործությունների թարգմանությունները։ Հիշատակվում են հայ-վրացական մշակութային կապերի առանցքն ամրակայած Սայաթ-Նովայի, Թումանյանի, Իսահակյանի, Փարաջանովի և այլ մեծանուն արվեստագետների գործունեության բարեկամական շառավիղները։

Միջոցառման ընթացքում հնչեցին մտքեր և դիտարկումներ գրքի մասին, կարևորվեց այն, թե ինչպես նման ստեղծագործությունները կարող են տարածաշրջանում մշակութային երկխոսություն ստեղծել և ակտիվացնել հայ-վրացական հարաբերությունները։ Ներկաները նկատեցին, որ գրականությունը, մշակույթը և ստեղծագործական փորձերը հնարավորություն են տալիս երիտասարդ սերնդին ներգրավվել, տեսնել բարեկամության նոր ուղիներ՝ ոչ միայն քաղաքական կամ դիվանագիտական շրջանակներում։

Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ժողովածուն և ընդգծեց, որ գիրքը ոչ միայն պատմական կամ քաղաքական իմաստ ունի, այլև մշակութային, գրական և մարդկային երկխոսության հարթակ է․ «Հայոսը և Քարթլոսը» գրքում ներկայացված պատմությունները, պոեզիան, էսսեները և թարգմանությունները խճանկարի պես են՝ ոչ միահամակարգ, և յուրաքանչյուր հատված ունի իր յուրահատուկ նշանակությունը»։ Հեղինակն ընդգծեց, որ գրքում բարձրացված թեմաներն ու դիտարկումները նպատակ ունեն ոչ միայն հիշեցնել անցյալի մասին, այլև կառուցել նոր, ակտիվ մշակութային հարթակ՝ երիտասարդների ներգրավմամբ․ «Գրականությունը, մշակույթը և ստեղծագործական ակտիվությունը միտված չեն միայն պատմական անցուդարձերին, դրանք ապրեցնում են մարդուն և նպաստում ինտելեկտուալ երկխոսությանը տարածաշրջանում»։

Միջոցառման ընթացքում մասնակիցները նկատեցին, թե ինչպես նման ստեղծագործությունները կարող են ընդգծել տարածաշրջանային մշակութային հարուստ անցյալի և ներկայության կապերը։

Եզրափակելով միջոցառումը՝ ներկաները շեշտեցին, որ նման նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն գրականության, այլև լայն մշակութային դաշտում՝ նոր բարեկամության կետեր ստեղծելու և երիտասարդ սերնդին ներգրավելու համար։ Գրքի շնորհանդեսը հիշարժան էր իր կենդանի մթնոլորտով, անկեղծ շփումներով և մտորումներ առաջացնող ելույթներով, ինչը ցույց տվեց, թե որքան ուժեղ կարող է լինել գրականությունը՝ ստեղծելու մշակութային ու մարդկային կապեր։

 

Ալինա ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031