Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա ընտրություններին մասնակցող միակ ուժը, որը մի քանի անգամ ընտրություններով հաղթել է ՔՊ-ին, «Ապրելու երկիր»-ն է». Մեսրոպ Առաքելյան

Մարտ 17,2026 21:45 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանությունները և ընդդիմության որոշ ներկայացուցիչներ քննարկում են «Գյումրի-2» անել-չանելու, թողնել-չթողնելու հարցը։

Առաջիկա ընտրություններին մասնակցող միակ ուժը, որը մի քանի անգամ ընտրություններով հաղթել է ՔՊ-ին, «Ապրելու երկիր»-ն է։

Փարաքար, Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև։ Այս համայնքներում «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ թե՛ ինքնուրույն, թե՛ այլ ուժերի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում, հաղթել է ՔՊ-ին և իրականացրել բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր քաղաքացիների։

Հունիսի 7-ի ընտրություններին մենք մասնակցում ենք մեզ տրված վստահությունը մեծացնելու ակնկալիքով՝ ստանձնելով ավելի մեծ պատասխանատվություն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031