Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուր հազարավոր այցելուներ՝ «Ինքնության դրվագներ․ գորգ» ցուցահանդեսին

Մարտ 17,2026 22:01 Share

«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի խոսքով՝ Մեգերյան ընտանիքը բարեգործական նպատակով որոշել է վերարտադրել հին գորգերի կրկնօրինակները և նվիրաբերել Հայաստանի պատմության թանգարանին։ Այսօր թանգարանին նվիրաբերվեց երկրորդ գորգը՝ 17-րդ դարով թվագրվող Արցախի մետաքսե ծածկոցի նմանությամբ։ Գորգի վաճառքից ստացված հասույթը կուղղվի թանգարանին մեկ այլ հին գորգ ձեռք բերելուն։

Մարտի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ինքնության դրվագներ․ գորգ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի փակման արարողությունը։

Ցուցադրությունը բացվել էր 2022 թվականի նոյեմբերի 23-ին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ։ Այն ներկայացնում էր թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերի արժեքավոր ընտրանի՝ ընդգրկելով ուշ միջնադարի (16–18-րդ դարեր) և 19–20-րդ դարի առաջին քառորդի նմուշներ։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց․ «Այսօր, երբ արդեն անցել է ավելի քան երեք տարի, թվում է՝ կարծես երեկ էր, երբ բացվեց այս կարևոր ցուցահանդեսը։ «Դրվագներ ինքնության․ գորգ» ազգագրական ցուցահանդեսային շարքի շրջանակում այն դարձավ առանցքային նախաձեռնություններից մեկը»։

Ցուցադրության շրջանակում «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի խոսքով՝ Մեգերյան ընտանիքը բարեգործական նպատակով որոշել է վերարտադրել հին գորգերի կրկնօրինակները և նվիրաբերել թանգարանին։

«Մեգերյան կարպետ» թանգարանին նվիրաբերվեց երկրորդ գորգը՝ 17-րդ դարով թվագրվող Արցախի մետաքսե ծածկոցի նմանությամբ։ Գորգի վաճառքից ստացված հասույթը կուղղվի թանգարանին մեկ այլ հին գորգ ձեռք բերելուն։

Թանգարանի Ազգագրության բաժնի գիտաշխատող Լիլիա Ավանեսյանն անդրադարձավ ցուցադրության ընթացքին՝ ներկայացնելով ցուցադրված գորգերի տեսակները, դրանց ծագման շրջաններն ու ժամանակագրությունը։ Թանգարանի միջոցառումների կազմակերպման և կամավորների ներգրավման պատասխանատու Սյուզաննա Ավագյանն էլ ասաց․ «Ավելի քան երեք տարվա ընթացքում ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում․ այն ունեցել է 396,367 այցելու»։

Ցուցադրության հիմնական նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող, սակայն մինչ այդ չցուցադրված գորգերի և կարպետագործ առարկաների նմուշները։ Այս նախաձեռնությունը կարևոր դեր ունի հայկական գորգագործության ավանդույթների պահպանման, ներկայացման և հանրայնացման գործում։

Արևիկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031