Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում բռնատիրություն է սկսվել։ Դա արձանագրված է միջազգային զեկույցներում»․ Արմեն Աշոտյան

Մարտ 17,2026 23:20 Share

Արևմուտքում շատերն են սիրում գովել Նիկոլ Փաշինյանին այդպես կոչված ժողովրդավարության համար, սակայն միևնույն ժամանակ արևմտյան կառույցները հրապարակում են զեկույցներ, որոնք չեն կարող թաքցնել ճշմարտությունը, և այդ զեկույցներից Նիկոլը նեղվում է, այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Փաշինյանն օրերս կառավարությունում հատուկ նիստ էր անցկացրել՝ Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամների մասնակցությամբ՝ քննարկելու, թե ինչու են Հայաստանի դիրքերը իր օրոք վատթարանում։

«Եվ այսպես, այսօր հրապարակվեց հերթական զեկույցը՝ պատրաստված շվեդական հետազոտական, դեմոկրատիայի ուսումնասիրությամբ զբաղվող խոշորագույն կենտրոններից մեկի կողմից։ Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանի դիրքերը կրկին վատթարացել են։ Ակնհայտ է, որ Հայաստանում բռնատիրություն է սկսվել, և դա արձանագրված է նաև այս արևմտյան զեկույցում։

Արևմուտքի իշխող շրջանակները գովում են Նիկոլին, իսկ արևմուտքի խելամիտ եւ վերլուծական շրջանակները մատնանշում են, որ նա դառնում է բռնապետ՝ ճիշտ այնպես, ինչպես գրված է իմ հիշատակած զեկույցում։

Լիբերալ դեմոկրատիայի ցուցանիշով, օրինակ, Հայաստանի դիրքերը մեկ տարվա ընթացքում վատացել են 10 հորիզոնականով, իսկ մասնակցային, քննարկումային ցուցանիշով՝ թե որքանով են որոշումները մեր երկրում քննարկվում ընդունվելուց առաջ, վատացել են մոտ 20 հորիզոնականով։

Ի դեպ, Նիկոլի համար ևս մի վատ լուր կա․ մատնանշված է, որ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը սկսվել է ոչ թե իր, այլ նախորդ իշխանությունների օրոք՝ 2010-ականներին»,-ասել է Աշոտյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031