Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կողմից, իբր, իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու համար։ Այդ մասին տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Ընդ որում՝ քրեական վարույթի առարկա դարձած հոդվածը հրապարակվել է շուրջ մեկ տարի առաջ, հենց այն ժամանակ էլ նախաձեռնվել է քրեական վարույթը, որի մասին միայն հիմա է իմացել։
Շուրջ մեկ տարի «քննելուց» հետո քննչականը որոշել է հարցաքննության հրավիրել գլխավոր խմբագրին ու միանգամից արգելել վարույթի, այսպես կոչված, նախաքննական տվյալների մասին տեղեկություններ հաղորդելը։
Կարդացեք նաև
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































