«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խստորեն դատապարտում եմ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։
Այս իշխանության վախերը անդառնալի հետևանք են թողնում մեր հասարակության, իսկ այս դեպքում՝ ազատ խոսքի իրավունքի վրա։ Սա հետևողական փորձ է սահմանափակել խոսքի ազատությունը՝ դրա ցանկացած դրսևորում պիտակավորելով որպես «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ»։
Տարիներ առաջ գրված նյութը հանկարծ վերածվում է քրեական հետապնդման առարկայի, ճիշտ այն նույն ձեռագրով, ինչպես տարիներ անց որոշվեց իրավապահ համակարգի միջոցով պատժել Միքայել Սրբազանին՝ ըստ ընդդիմախոս խոսքը լռեցնելու քաղաքական նպատակահարմարության։
Կարդացեք նաև
Պետական պաշտոնները ծաղրուծանակի ենթարկած իշխանությունները շարունակում են խայտառակել իրավապահ համակարգը՝ այն վերածելով Փաշինյանի երկրպագուների ակումբի, առանց որի դուրս կթռչես համակարգից։
Բայց հիշեք․ Փաշինյանը գնալու է, դուք՝ մնալու, մի գործեք ձեր խղճի դեմ, դա չի ներվելու։
Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Արմինե Օհանյանին։ Կասկած չունեմ, որ ձեր բոլոր շինծու վարույթները փշրվելու են՝ խոսքի ազատությունը մասնագիտական հավատամքի վերածած խմբագիր Արմինե Օհանյանի անդրդվելի տեսակին բախվելով»։


















































