Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։
📍 Արաղչին ընդգծել է, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի երկիր իրավունք չունի ագրեսիվ գործողությունների իրականացման համար իր տարածքը և հնարավորությունները տրամադրել այլոց»։
📍 Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի «չարագործությունների մասին, որոնք Իրանի և այլ երկրների հարաբերությունները խաթարելու նպատակով են»։
📍 Նա շեշտել է, որ Իրանի գործողություններն ուղղված են բացառապես ագրեսորների, ինչպես նաև այն բազաների և օբյեկտների դեմ, որոնք օգտագործվում են Իրանի դեմ հարձակման գործադրմանը։
Կարդացեք նաև
📍 Կողմերն ընդգծել են ընթացիկ իրավիճակում թյուրիմացությունները վերացնելու համար խորհրդակցությունների շարունակման կարևորությունը։
«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք


















































