Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարի հետեւանքով մարդուն կյանքից զրկած անձի նկատմամբ վարույթը հինգ տարում չավարտվեց, անգամ առաջին ատյանի դատարանում

Մարտ 18,2026 12:30 Share

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ Գ. Գասպարյանի) վարույթում քննվող ԵԴ1 0287/01/23 քրեական գործով որդիս՝ Արման Ամրաստանի Ասատրյանը վրաերթի է ենթարկվել եւ նրան մահ է պատճառվել 2021թ. նոյեմբերի 28 -ին, ժամը 21։10-ի սահմաններում։

Վրաերթի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է միայն 2023 թ. մայիսի 16-ին եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գ. Գասպարյանի նախագահությամբ, քրեական գործը վարույթ է ընդունել 2023 թվականի մայիսի 17-ին։

Շուտով կլրանա դատարանում գործի քննության երրորդ տարին, իսկ ընդհանրապես՝ որդուս վրաերթի ենթարկելու եւ մահ պատճառելու 5-րդ տարին, ինչին ձգտում է պաշտպանական կողմը եւ դատարանի պասիվ գործողությունները միանգամայն նպաստում են պաշտպանական կողմի պլանների իրականացմանը՝ հասնել վաղեմության ժամկետը լրանալու հիմքով որդուս մահ պատճառած վարորդի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը։

Դատարանը ընդառաջ գնալով մեղադրվող կողմի անհիմն միջնորդությանը՝ չնայած դատախազ Իսրայելյանի փաստարկված առարկությանը, որոշեց գործով նշանակել համալիր փորձաքննություն եւ արդեն մեկ տարի է՝ ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնից եզրակացություն չի ստացվել եւ նոր դատական նիստ չի նշանակվել։ Ավելին, ս.թ. մարտի 10-ին հանրային պաշտպան պարոն Լ. Ավետիսյանին դատարանից հայտնել էին, որ փորձագիտական կենտրոնից ստացել են գրություն, որ միայն ս.թ. հոկտեմբերի վերջին կարող են տալ փորձաքննության եզրակացությունը։ Այսինքն, երբ հանցագործության վաղեմության ժամկետը լրանա ու մեզ պետք չգա այդ եզրակացությունը։

Ստացվում է, որ ՀՀ արդարադատության համակարգը այնպիսին է, որ ավտովթարի հետեւանքով մարդուն կյանքից զրկած անձի նկատմամբ վարույթը 5 տարում չավարտվեց, անգամ առաջին ատյանի դատարանում։

Պաղատագին խնդրում եմ Ձեզ թույլ մի տվեք, որ մինուճար որդուն կորցրած մայրը ամբողջովին կորցնի հավատը երկրի օրինականության նկատմամբ։

Փաստացի ակնհայտ է եւ դատավորի, եւ փորձագիտական կենտրոնի դիտավորությունը՝ հասնելու գործի վաղեմության ժամկետի լրանալուն։

Խնդրում եմ Ձեր բարձրագույն միջնորդությունը սեղմ ժամկետում փորձաքննության եզրակացությունը ստանալու համար։ Չնայած կարծում եմ, դուք էլ եք հասկանում, որ չի կարող պատահի, որ այդ երկու ինստիտուցիոնալ կառույցները կհրաժարվեն իրենց նախաձեռնած պլաններից եւ իրավացի որոշում կկայացեն, մանավանդ դատավորը։ Մենք արդեն ոչ մի վստահություն չունենք այդ դատավորի նկատմամբ։ Ամեն ինչ պարզ է։

Ապավինում եմ Ձեր մարդկային խղճին եւ մասնագիտական արժանապատվությանը դատավորի գործողություններն անիրավաչափ համարելու։ Նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ ավտովթար կատարած վարորդին արժանի պատիժ տալու համար։

Թամարա ԱՍԱՏՐՅԱՆ

Քրեական գործով տուժողի իրավահաջորդ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031