«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը։
«Մոբայլ Սենթր Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Պետրոսյանը քաղաքական անցյալ ունի․ դեռևս 2013 թվականից նա եղել է ՀՀԿ Երևանի ավագանու անդամ՝ լինելով նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արթուր Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է հենց միայն «Իմ քայլը» հիմնադրամին այդքան շռայլ նվիրատվություն արել։ Կարո՞ղ է հիշել նաև այլ հիմնադրամների, որոնց ևս նման շռայլ նվիրատվություն արել է։ «Դե անում ենք, որ դիմում են։ Բարեգործական քայլ էր, արել ենք, ինչ խնդիր կա», – տարակուսեց Արթուր Պետրոսյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































