ՀՀ կառավարության ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ողջ կյանքում ոստիկան է եղել, հետհեղափոխական Հայաստանում սկսել են ընտանիքով ունեցվածք կուտակել։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Մարտիրոսյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզեց, որ պաշտոնյան համեստ ունեցվածք ունի, սակայն կինը շարունակում է հարստանալ։
«Ժողովուրդ» օրաթերթը նաև արձանագրեց մի ուշագրավ հանգամանք․ Նոննա Սահակյանը իր հայտարարագրում որպես պաշտոն նշել է «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար», մինչդեռ, ըստ Հովհաննես Մարտիրոսյանի հայտարարագրի, նա աշխատում է «Կաիսա Զարգացման կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես մարզիչ։ Ակնհայտորեն սխալ լրացված հայտարարագիր, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աննկատ է թողնում։
Հարցեր և կասկածներ, որոնք առաջանում են հայտարարագրի ուսումնասիրությունից
Կարդացեք նաև
• Ինչպե՞ս է ձևավորվել ընտանիքի ֆինանսական բալանսը, երբ պաշտոնյա Հովհաննես Մարտիրոսյանի հայտարարագրած եկամուտներն ու միջոցները համեմատաբար սահմանափակ են, մինչդեռ կնոջ՝ Նոննա Սահակյանի դրամական միջոցներն ու եկամուտները զգալիորեն մեծ են և բազմազան աղբյուրներից։
• Նոննա Սահակյանի հայտարարագրում առկա պաշտոնի վերաբերյալ հակասությունը լուրջ հարցեր է առաջացնում․ ինչո՞ւ է նա նշել, որ հանդիսանում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, այն դեպքում, երբ, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է մասնավոր հատվածում՝ «Կաիսա Զարգացման կենտրոն» ՍՊԸ-ում։
• Ինչքանո՞վ են հիմնավորված կնոջ կողմից հայտարարագրված արտարժույթով զգալի եկամուտները (դոլարով և եվրոյով), և արդյոք դրանք լիարժեք արտացոլում են գործունեության իրական ծավալներն ու աղբյուրները։
• Ընտանիքի պարտքային բեռը նույնպես ուշադրության արժանի է․ հատկապես կնոջ մասով առկա են խոշոր պարտավորություններ՝ թե՛ դրամով, թե՛ արտարժույթով։
• Հայտարարագրում առկա մեծածավալ կանխիկ միջոցները (միաժամանակ տարբեր արժույթներով) ևս հարցեր են առաջացնում դրանց ծագման, շրջանառության և հաշվառման թափանցիկության վերաբերյալ։
Եվ երբ տեսչական մարմնի ղեկավարը գնում է ստուգելու տարբեր կառույցներ, թերևս պետք է սկսի ինքն իրենից և կնոջից՝ պատժամիջոցները ներառյալ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































