Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի բաժանած կրծքանշանները մատակարարել է ժամանակին անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը. «Ֆակտոր»

Մարտ 18,2026 11:53 Share

«Ֆակտոր». Շուրջ կես ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին շրջում է ՀՀ մարզերում և ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում իրեն հանդիպած բոլոր քաղաքացիներին Հայաստանի քարտեզի տեսքով կրծքանշան բաժանում։

Factor TV-ն փորձել է պարզել, թե այդ կրծքանշաններն ինչ միջոցներով են ձեռք բերվել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՔՊ-ից հայտնել են, որ դրանց համար վճարում է կուսակցությունը։

Կրծքանշանները ՔՊԿ-ին մատակարարում է «Դոմինո վիդեո փրադաքշն» ընկերությունը՝ պայմանագրի շրջանակներում։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Դոմինո վիդեո փրադաքշն» ընկերությունը պատկանում է Աշոտ Առաքելյանին։
130 մլն 569 հազար 600 դրամի շրջանակում այս ընկերությունը կազմակերպել էր նաև «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսավորմամբ։

Աշոտ Առաքելյանին է պատկանում նաև «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Նշենք, որ նախկինում Աշոտ Առաքելյանի ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել հակամրցակցային գործունեության պատճառով․ դեռևս 2013-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ին տուգանել է տարեկան հասույթի 1%-ի չափով՝ անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար։

Նարեկ Կիրակոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031