«Փաստինֆո». Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։
«Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումով պահանջում է դադարեցնել Բագրատ Սրբազանի սեփականության իրավունքը։ Խոսքն, ըստ ամենայնի, տան մասին է։
Գործով երկրորդ պատասխանողը Կոնվերս բանկն է։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։


















































