Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության գործողությունները «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ, գալիս են լրացնելու այլանդակությունների այն շղթան, որն արդեն 8 տարի է՝ հասարակությանը պահում է մշտական ալեկոծության մեջ»

Մարտ 18,2026 12:34 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանության կանխատեսելի գործողությունները «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի, ինչպես նաև արցախյան պատերազմում նահատակված հերոսի քրոջ՝ բազմազավակ մոր նկատմամբ, գալիս են լրացնելու իշխանությունների այլանդակությունների այն շղթան, որը արդեն 8 տարի է՝ հասարակությանը պահում է մշտական ալեկոծության մեջ։

Բայց խնդիրը ապօրինաբար գործող «իրավապահ» կառույցների երևացող թիրախները չեն, այլ հասարակությունը, որին իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում։

Բռնատիրական երկիր՝ դրա կերպարից բխող ճնշումներ, ազատ խոսքի սահմանափակումներ և անբարոյական վարքագիծ։

«ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարությունը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր զորակցությունն է հայտնում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հայտնի հանրային գործիչ Արմինե Օհանյանին` վարչախմբի սանձազերծած հերթական շինծու հետապնդման դեմ պայքարում:

Վստահ ենք, որ Արմինե Օհանյանը և «Հրապարակի» խմբագրակազմը հաղթահարելու են այս փորձությունը:

«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031