Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկուսակցական քարոզարշավ է, պետական միջոցներ չեն վատնվում․ Սրբուհի Գալյանը՝ ՔՊ «ուրախ ավտոբուսի» շրջագայությունների մասին

Մարտ 18,2026 13:49 Share

«Իսկ ո՞վ է ասում՝ պետական միջոցների վատնում է տեղի ունենում, ունե՞ք նման տվյալ, խնդրում եմ՝ հաղորդում ներկայացրեք հանցագործության մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ՔՊ «ուրախ ավտոբուսի» ամեն կիրակի տեղի ունեցող շրջագայությունների մասին հարցին։ Ինչո՞ւ է ներկուսակցական քարոզարշավի անվան տակ քարոզարշավ տեղի ունենում եւ պետական միջոցների վատնում է տեղի ունենում՝ հարցրել էր լրագրողը։

Սրբուհի Գալյանը նաեւ պնդեց՝ ներկուսակցական քարոզարշավ է եւ ամենը թափանցիկ է, կառավարության անդամ ՔՊ-ականներն էլ ազատ են շփվելու ՀՀ քաղաքացիների հետ։

Լրագրողի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ չի հանգստանա, մինչեւ ՔՊ-ին չհեռացնի․ անհանգի՞ստ եք, Սրբուհի Գալյանը հակադարձեց․ «Ինքը չի հանգստանում, ես ինչո՞ւ պիտի․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031