Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուրջ երեք տարի կիրառվող Քրեական դատավարության օրենսգրքում խնդրահարույց կարգավորումների առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ է առաջացրել»

Մարտ 18,2026 14:09 Share

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի նպատակն անձի իրավունքների եւ ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի սահմանումն է: Որպես այդպիսին՝ արդյունավետ եւ որակյալ նախաքննության իրականացումը բխում է հենց այս նպատակից: Հարկ է նշել, որ շուրջ երեք տարի կիրառվող Քրեական դատավարության օրենսգրքում որոշակիորեն խնդրահարույց կարգավորումների առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ է առաջացրել, որոնց վերացմանն էլ ուղղված է սույն օրենքի նախագիծը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնության հեղինակ Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները եւ նշել, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ քրեադատավարական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Նշվել է, որ նախագիծը կարգավորելու է հստակ ժամկետային եւ ընթացակարգային հարցեր քրեական դատավարությունում, որն ուղղված է քրեական վարույթի արդյունավետ, լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը: Բացի այդ, նախագծով ակնկալվում է նաեւ հնարավորություն ստեղծել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իր իրավասությունների սահմաններում վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:

Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել նախաձեռնությանը: Այն նախատեսվում է ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031