Եթե Իրանի դեմ պատերազմը շուտափույթ չավարտվի, դա ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա․ այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
«Վնասներ ակնհայտորեն հիմա էլ կան` որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով մենք տեսնում ենք, որ կան գնաճային ռիսկեր։ Նաեւ որոշ ապրանքների արտադրության համար Հայաստանը հումք է ստանում Իրանից․ այս դեպքում եւս գնաճային ռիսկեր հնարավոր է` առաջանան»,- ասաց նա՝ հավելելով, որ Իրանի հետ Հայաստանն ունի բավականին մեծ առեւտրաշրջանառություն։
Գեւորգ Պապոյանը, սակայն, լավատեսական մոտեցումներ ունի․ «Երբ հետեւում ենք ընդհանուր քաղաքական գործիչների բարձր մակարդակով հայտարարություններին, կարծես թե հույս կա, որ, ի վերջո, մոտակա ժամանակներում կոնֆլիկտը կավարտվի եւ այդ դեպքում, կարծում եմ, որ բացասական մեծ սպասումներ չպետք է այլեւս ունենանք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































