Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է քրեական վարույթում հայտնվել այդպիսի տեղեկանք ու Հայկ Կոնջորյանի եղբորն օգնել ազատվել ավելի խիստ պատժից. «Ազատություն»

Մարտ 18,2026 15:44 Share

«Ազատություն». «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, 2025-ի հուլիսին մեկ տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Սակայն 3 ամիս անց Կոնջորյանը նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, հարուցվել է քրեական վարույթ՝ տրանսպորտային իրավունքից զրկված լինելով մեքենա վարելու հոդվածով։

Վերահաս քրեական պատասխանատվության ընթացքում որոշվել է համաձայնությամբ տուգանք նշանակել Կոնջորյանին. «համաձայնությամբ տուգանք» կարգավորումը թույլ է տալիս ոչ մեծ ծանրության, առաջին անգամ հանցանք կատարած լինելու դեպքում մեղադրյալի նկատմամբ կիրառել տուգանք՝ խուսափելով այլ պատժատեսակից։ Ավետ Կոնջորյանը, 2010-ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել էր, սակայն սա չի խանգարել, որ առանց իրավունքի մեքենա վարելու քրեական գործի նյութերում ոստիկանության կողմից հայտնվի դատվածություն չունենալու մասին տեղեկանք, ու Կոնջորյանը հնարավորություն ստանա դատական գործը հանգուցալուծել համաձայնությամբ տուգանքով։

Ինչպե՞ս է քրեական վարույթում հայտնվել այդպիսի տեղեկանք ու օգնել Կոնջորյանին ազատվել ավելի խիստ պատժից, երբ Կոնջորյանն ուներ դատվածություն. ոստիկանությունը «Ազատությանը» պարզաբանել է, որ իրենց կողմից նման տեղեկանք Քննչական կոմիտեին չի տրվել։ Քննչական կողմիտեն էլ պնդում է, որ ոստիկանությունից է ստացել համապատասխան տեղեկանքը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031