«Մենք տեսնում ենք, որ ինչպես մի երկրում, որի շուրջը տեղի են ունենում աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություններ, հին եւ նոր հակամարտությունների ռիսկայնությունն ակնհայտորեն բարձրանում է, ներկայիս վարչապետը որոշում է նվազեցնել պաշտպանական բյուջեն։ Իսկ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն»,- Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
«Մենք համոզված ենք, որ հայրենիքի անվտանգությունը սկսվում է սահմանների անխոցելիությունից։ Իսկ մեր սահմանները պետք է լինեն խելացի, ժամանակակից տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ներդրման միջոցով Հայաստանի սահմանների յուրաքանչյուր մետրը շուրջօրյա պաշտպանված է լինելու։ Կստեղծվի ազգային կիբերանվտանգության ծառայություն, որը պաշտպանելու է Հայաստանի թվային ենթակառուցվածքները, կապի համակարգերը եւ ռազմավարական ցանցերը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արեգա Հովսեփյանի խոսքով՝ այսօր Հայաստանի իշխանությունները ամբողջությամբ հրաժարվել են Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների վերադարձի հարցի օրակարգից։ «Իսկ Սամվել Կարապետյանը խոստանում է, որ մենք վերադարձնելու ենք բոլոր գերիներին»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































