Հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետում խնդիրներ չունենք․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով Իրանում պատերազմի արդյունքում առաջացած խնդիրների մասին հարցին։
Նա վստահեցնում է՝ թե մարդկանց շարժերը, թե բեռների շարժերը, գրեթե նույն մակարդակում են, ինչ մշտապես են լինում, պարզապես, երբեմն հերթեր են գոյանում, որոնք կառավարելի են եւ բնականոն։ Թե սահմանային անցակետը, թե մաքսային գոտին նույն ռեժիմում են աշխատում։ Նաեւ՝ գործարարներից Էդուարդ Հակոբյանը լսել է, որ լոգիստիկ խնդիրներ են առաջանում հենց Իրանի տարածքում․ «Իրանում որոշակի խնդիրներ կան, տրանսպորտային տեղաշարժերի դանդաղումներ, բայց այդ պայմաններում լոգիստիկ ուղիները շարունակում են աշխատել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































