«Ազատություն». Հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններից առաջ ՄըքՔեյնի ինստիտուտը գնահատական է հրապարակել է, որը կազմվել է ինստիտուտի գլխավորած՝ փետրվարի 23-26-ը Հայաստան կատարած առաքելության արդյունքում, և որը ֆինանսավորվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպության կողմից։
Առաքելության գլխավոր եզրակացություններից մեկն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին ընտրություններից առաջ կարևոր քաղաքական դերակատար է։ Եկեղեցին, որն իր երկարատև պատմական և մշակութային հանգամանքների շնորհիվ վայելում է հայ ժողովրդի լայն աջակցությունը, ղեկավարում է Կաթողիկոս Գարեգին 2-ը, որն ակտիվ արշավ է վարում ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, նշված է զեկույցում:
Մյուս եզրակացությունն այն է, որ Հայաստանի պետական մարմինները չունեն բավարար ռեսուրսներ, որպեսզի նախընտրական շրջանում արդյունավետ կերպով դիմակայեն Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային սպառնալիքներին և քաղաքական դերակատարների կոռուպցիային։
«2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից և 2025-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված խաղաղության համաձայնագրից հետո հայերը այս ընտրությունը դիտարկում են որպես խաղաղության և կայունության կարևոր քայլ։ Ինչպես Մոլդովայում, որտեղ ՄըքՔեյն ինստիտուտն անցյալ տարի իրականացրեց նման գնահատող առաքելություն, Ռուսաստանի հիբրիդային պատերազմը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել Հայաստանի ազատ և արդար ընտրությունների անցկացման և խաղաղ գործընթացի վերաբերյալ մոլորեցնող կամ կեղծ պատմություններ տարածելու միջոցով ընտրողների վարքագիծը ձևավորելու համար», – նշել է ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Էվելին Ֆարքասը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































