Պատմաբան Սուրեն Մանուկյանը գրում է.
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ կատարվածի վերաբերյալ իմ տրված մեկնաբանություններին եւ տարածած նյութերին արդեն երեւի ծանոթ եք: Ավելացնելու բան չունեմ, քանի որ ամեն ինչ արդեն հանրայնացվել է մամուլում, իսկ շատ բաներ նույնիսկ ես ինքս եմ իմացել ԶԼՄ֊ներից:
Այս պահին ուղղակի արձանագրեմ, որ
ա. Իրավիճակը եւ հանգուցալուծումը ինձ դուր չի եկել եւ հիմա էլ չի գոհացնում: Ես մնում եմ այն համոզման, որ ՀՑԹԻ տնօրենի հետ կատարվածը սխալ է եւ անարդար:
Կարդացեք նաև
բ. Ինձ շատ վիրավորել է նաեւ պետական մարմինների վերաբերմունքը գիտնականների նկատմամբ: Մեր հետ ոչ ոք չէր խոսել, ոչինչ չէր քննարկվել, այլ ընդամենը մեզ վերջում տեղեկացրել են: Իսկ ԿԳՄՍ նախարարի հետ վերջին հանդիպումն ընդամենը պարզաբանումներ ստանալու նպատակով կոլեկտիվի կողմից հանդիպման շարունակական պահանջների արդյունք էր, որն ուղղակի արձանագրեց, այն ինչ կա այս պահին:
գ. Ես մնում եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես արել եմ դա արդեն գրեթե 20 տարի, իմ համար ուղեցույց ունենալով գիտական անաչառությունն ու սեփական համոզմունքները: Պետական պատվերը չի կարող ինձ պարտադրել գրել այն, ինչ ես սխալ եմ համարում»:


















































