«44-օրյա պատերազմը ով է սադրել, ով չի սադրել, կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը տվել է ՀՀ ժողովուրդը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Ինձ անընդհատ ասում եք՝ չեք պատրաստվո՞ւմ հրաժարական տալ, ես երկու անգամ հրաժարական եմ տվել»,- այսօրվա ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ չի պատրաստվո՞ւմ հրաժարականի դիմում գրել՝ պատերազմ սադրելու համար։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին իր հրահանգով աշխատանքից ազատելու որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ամենայն հարգանքով, բայց ես էլի արձանագրում եմ, որ սա պետություն է, չի կարող ամեն առանձին ՊՈԱԿ կամ հիմնադրամ վարել իր առանձին վերցրած արտաքին քաղաքականությունը։ Երբ ԱՄՆ փոխնախագահն այցելում է Հայաստանի Հանրապետություն, եկեք արձանագրենք, որ դա պատմական այց է, եւ առաջին անգամ ԱՄՆ փոխնախագահը այցելում է ՀՀ։ Ինչի՞ շնորհիվ է այցելում ՀՀ, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության շնորհիվ։ Գիրքը, որը նվիրվել է, կոչվել է՝ Արցախյան հիմնահարց։ Դա կոնֆլիկտի մասին է, այսինքն՝ խաղաղության համատեքստում եկած փոխնախագահին մենք ասում ենք՝ գիտեք ի՞նչ, հա ասեցինք, խոսեցինք, բայց այնուամենայնիվ կոնֆլիկտը տեղո՞ւմ է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նշենք, որ Էդիտա Գզոյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր, որ 5 գիրք է նվիրել Վենսին։ Դրանցից մեկը ամերիկյան մամուլի արձագանքն է՝ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ՝ 1905-1921 թվականներին: Պատմական վկայությունների ժողովածու է, ոչ թե Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք: «Անդրկովկասում թաթարների վերաբերմունքը հայերին, նրանց ագրեսիան հայերի նկատմամբ, էլի վերցված ամերիկյան մամուլից»,- ասել էր Գզոյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































