Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն կողմ չի քվեարկել հայոց ցեղասպանության հարցի պահպանմանն ու Ադրբեջանի ագրեսիվ հռետորիկան զսպելու հայտարարության կետերին. Հայկ Մամիջանյան

Մարտ 19,2026 18:03 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ուղիղ եթերով կարճ պատմել է Բրյուսելում Հայաստանի խորհրդարանի եւ Եվրոպական խորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստում տեղի ունեցածի մասին:

-Հայտարարություն ընդունվեց. առաջին՝ ես ներկայացրել էի շուրջ վեց առաջարկ այդ հայտարարությանը, որոնցից մեծամասնությունը, իհարկե, չընդունվեց, բայց էական է երկուսի վերաբերյալ հայկական կողմի քվեարկությունը:

Առաջարկներից մեկն էր՝ կոչ անել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ Հայաստանի ներքին հարցերին վերաբերող հայտարարություններ անելուց. վերաբերելի էր դա Սահմանադրության փոփոխությանը և այլն: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դրանց քվեարկեցին ձեռնպահ, այսինքն՝ իրենք ձեռնպահ են, իրենց մեկ է՝ Ադրբեջանը կարծիք կհայտնի՞ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, թե՞ չէ, ագրեսիվ հռետորիկա կունենա՞ Հայաստանի մասին, թե՞ չէ՝ իրենք դրանց ձեռնպահ են:

Երկրորդը՝ առհասարակ խայտառակությունն արդեն որերորդ անգամ է՝ երկրորդ կամ երրորդ անգամ է ՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները դեմ են քվեարկում հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկին՝ ներառել հայտարարության մեջ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում հայոց ցեղասպանության հարցի պահպանումը: Այսպես ասեմ՝ դրան, պարզվում է, «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է: Չնայած չի պարզվում. դա մենք վաղուց գիտեինք, բայց արդեն որերորդ անգամ հաստատվեց քվեարկությամբ»,- պատմեց Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունը ներառում է նաև մեկ կետ, որտեղ Եվրոպական միությունը նշում է, որ հաշվի է առել, «noted բառն է օգտագործված, որ Հայաստանում առկա են կարծիքներ, թե օգտագործվում է դատական համակարգը, առկա են որոշակի ժողովրդավարական խնդիրներ. «Կոչ է անում ժողովրդավարությունը եւ ֆունդամենտալ իրավունքները պահպանել և այլն:

Բայց սա, համեմատած նախորդ մերժողականությանը, երբ փորձում էին ներկայացնել, թե իբր Հայաստանում ոչ մի խնդիր չկա ժողովրդավարության տեսանկյունից, հիմա գոնե ասում են, որ նկատում են, որ Հայաստանում կան քաղաքական և քաղաքացիական շրջանակներ, որոնք խոսում են ժողովրդավարական հետընթացի եւ իրավապահ համակարգի քաղաքական նպատակներով օգտագործման մասին:

Երեւի, երբ Հայաստանում ազատության մեջ ընդդիմադիր չմնա, երբ բոլոր ընդդիմադիրները բերդերում լինեն, երբ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը լինի ոչ թե 50, այլ 500, այդ ժամանակ կարող է հասնենք նրան, որ եվրոպական կառույցները հստակ նշեն, որ Հայաստանում առկա են նմանօրինակ խնդիրները:

Բայց այնուամենայնիվ, համեմատած նախորդի, բոլոր այն գործողությունները, որոնք իրականացվում են Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների և քաղբանտարկյալների հարցերի մասին բարձրաձայնելու մասին, ինչ-որ փոքր, չնչին արդյունքներ տալիս են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Բրյուսելում նաեւ ընթացել է EPP-ի համաժողովը, որից լուսանկարը հրապարակել է Արմեն Աշոտյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031