«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան.
«Պարոն Փաշինյան, էս ասում եք, եթե ինձ չընտրեք վարչապետ, Ադրբեջանից ինձ «պադձերժկա» կանեն ու կհարձակվեն Հայաստանի վրա՞։ Էս մա՞րդ եք բերում մեզ վրա, պատերազմո՞վ եք հայ ժողովրդին սպառնում։ Ձեր խնդիրը Ալիևի տասովշչիկ լինելը չէ։ Դուք զբաղեցնում եք Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Ասեմ իմանաք, որ Հայաստանում կա պատերազմի մեկ կուսակցություն, դա ձեր ղեկավարած քաղաքական ուժն է, որը հայ ժողովրդի գլխին բերել է երեք պատերազմ, երեք պարտություն և երկրորդ ցեղասպանությունը։
Հայաստանում ձեզանից բացի չկա պատերազմի այլ կուսակցություն, և ձեր հայտարարությունն ամբողջությամբ սուտ է, ու դուք դրա մասին լավ գիտեք։
Ես սա ասում եմ նաև այն քաղաքական ուժերի մասին, որոնք գործում են Հայաստանում, թեև նրանց հետ ես ունեմ տարաձայնություններ, բայց այս փաստը պետք է հստակ արձանագրել։ Հայ ժողովուրդը երբեք չի ցանկացել ու չի ցանկանում պատերազմ։ Ըստ իս պատերազմ չի ցանկանում նաև Ադրբեջանի ժողովուրդը, բայց Ադրբեջանի պես վարչակարգերի համար պատերազմները եղել ու շարունակում են մնալ իշխանությունը պահպանելու գործիք։ Ու դուք հիմա եկել մեզ սպառնում եք պատերազմով։
Կարդացեք նաև
Ադրբեջանական սպառնալիքը Ադրբեջանին դարձրել եք մեր ընտրություններում գլխավոր գործոն։ Հերիք չի դարձել եք Ալիևի մարդը, Ալիևի կամակատարը և նրա պատվին սահմանադրական փոփոխություններ եք ուզում անել, մի հատ էլ սպառնում եք պատերազմով։
Մեր երկրի բարձունքները Ադրբեջանին զիջող, մեր երկրի տարածքում ադրբեջանական դիրքերի առաջխաղացումներն ապահովող ու այդ ամենը գաղտնի պահող ուժի ղեկավարը հիմա եկել ասում է, որ թույլ չի տալու, որ Հայաստանի ղեկավար ընտրվի միայն նրա շահերով առաջնորդվող մա՞րդը։
Ես ձեզ ասել եմ, որ դուք պետք է հավաքեք ձեր սրտիկները, պաչիկներն ու վախերը և պատրաստվեք «նախկին» դառնալուն։ Հայ ժողովուրդը արժանի է ապրել իրական խաղաղ երկրում, որը հիմնված չէ պատերազմի սպառնալիքի վրա։
Չհամարձակվե՛ք սպառնալ մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդն իրավասու է անել ազատ ու արժանապատիվ ընտրություն՝ հանուն նրա, որ ունենա ղեկավար, որի համար միակը Հայաստանի շահն է, և ինձ համար միակը Հայաստանի շահն է, ու ես առաջնորդվելու եմ իմ պաշտոնավարման ընթացքում միայն Հայաստանի շահերով։


















































