Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ ավելի ագրեսիվ ալիեւություն է անում եւ հայտարարում, որ կոնկրետ սեպտեմբերին լինելու է պատերազմ»․ Անդրանիկ Թեւանյան

Մարտ 20,2026 12:53 Share

«Ալիեւը եւ տեղական նշանակության Ալիեւը համատեղ ահաբեկչական գործունեություն են իրականացնում ՀՀ քաղաքացիների դեմ։ Ալիեւը հայտարարում է, որ ինքը ամիսներ անց կարող է չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ ասում է, որ կարող է պատերազմի ու ագրեսիայի դիմել, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ ավելի ագրեսիվ ալիեւություն է անում եւ հայտարարում է, որ կոնկրետ սեպտեմբերին լինելու է ագրեսիա, պատերազմ, եթե հանկարծ ինքը չվերընտրվի։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում, ի դեմս ՔՊ-ի, քվեարկվելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը՝ որպես վերարտադրվող վարչապետ, այլ քվեարկվելու է Ալիեւը»,- այսօր «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական առաջարկների ներկայացման ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ սա ամենախայտառակ իրավիճակն է, որն ունենք Հայաստանի Հանրապետությունում։

«Հետեւաբար՝ պետք է շատ հստակ երկընտրանք լինի մեր ընտրողների համար․ մեր ընտրությունը լինելու է Հայաստանի Հանրապետություն, թե՞ «արեւմտյան Ադրբեջան», արժանապատվությո՞ւն, թե՞ նվաստացում, բարեկեցություն բոլորի համար, թե՞ իշխող նեղ խմբակի։ Շատ պարզ ընտրություն է, որը մենք պետք է կատարենք միասին»,- հավելեց նա։

«Մայր Հայաստան» կուսակցությունն այսօր ներկայացնում է իր նախընտրական 10 առաջարկները։ Խորհրդարանական ընտրություններին «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է «Առաջակ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031