Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում հերթական անգամ ոտնձգություն է կատարվել ավտոբուսի վարորդի նկատմամբ․ 46 համարի երթուղին սպասարկող վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Մարտ 20,2026 20:33 Share

Shamshyan.com. Երեկ՝ մարտի 19-ին, Երևանում հերթական անգամ բռնության դեպք է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված երթուղային ավտոբուսի վարորդներից մեկի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:15-ի սահմաններում Այվազովսկի և Ավանեսով փողոցների խաչմերուկում ավտոմեքենաները չզիջելու և ազդանշան տալու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 67-ամյա Նորայր Ե․-ի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս հարվածներ է հասցրել Նորայր Ե․-ին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ահազանգով հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել են Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Նորայր Ե․-ի հետ վիճաբանած, նրան մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նորայր Ե․-ն աշխատում է թիվ 46 համարի երթուղում՝ որպես ավտոբուսի վարորդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031