Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

Արժևորում եմ այն բոլոր դերակատարների անգնահատելի աշխատանքը, ում նվիրվածությունն ու ջանքերը նպաստում են «արևների» լիարժեք ներառմանը և ինքնադրսևորմանը․ Անահիտ Մանասյան

Մարտ 21,2026 13:34 Share

Անահիտ Մանասյանի ուղերձը Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առթիվ

«Մարտի 21-ը՝ «արևների» համաշխարհային օրը, կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդու արժանապատվության հարգումը, հավասարության երաշխավորումը և ներառական հասարակության ձևավորումը իրավական պետության  հիմքն են։

Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով։

Այս համատեքստում պետության պարտավորությունն է` ապահովելու նրանցից յուրաքանչյուրի համար իրական հնարավորություններ՝ կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետ մասնակցության համար, ինչպես նաև երաշխավորելու նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը։

Բոլորս պետք է հիշենք, որ ներառականությունը սկսվում է մեր վերաբերմունքից և արտահայտվում մեր գործողություններում։

Այս համատեքստում հատկապես արժևորում եմ այն բոլոր դերակատարների անգնահատելի աշխատանքը, ում նվիրվածությունն ու ջանքերը նպաստում են «արևների» լիարժեք ներառմանը և ինքնադրսևորմանը։

Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և խթանելու մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերը և ձևավորելու հանդուրժող ու պատասխանատու միջավայր։

Թող այս օրը լինի ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031