Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

«Այս ընտրություններից է կախված մեր երկրի լինել-չլինելու հարցը». Իշխան Սաղաթելյան

Մարտ 21,2026 16:28 Share

«Հայաստան» դաշինքի պատգամավորները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այսօր հանդիպում ունեցան Աշտարակի բնակիչների հետ։ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հայ ժողովուրդը կանգնած է պատմության բարդ, վճռորոշ փուլում, և որ առաջիկա ընտրությունները ճակատագրական նշանակություն կարող են ունենալ. մեր երկրի լինել-չլինելն է կախված ընտրությունների արդյունքից։

«Սա ընթացիկ ընտրություն չէ, այլ գոյաբանական հարց է, ընտրություններից է կախված մեր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը»,-ասաց պատգամավորը։

Նա նաև խոսեց ներկայիս իշխանության վերարտադրման դեպքում հայ ժողովրդին սպասվող սպառնալիքներից։ Ըստ նրա, եթե այս չարիքի իշխանությունը չհեռանա, Ալիևի պահանջով կփոխվի մեր Սահմանադրությունը, ստիպված կլինենք այդ նույն Ալիևի այլ պահանջներ ևս կատարել, Հայաստանը կբնակեցվի 300 հազար ադրբեջանցիներով։

Իշխան Սաղաթելյանի ձևակերպմամբ` սա ընտրություն է նվաստացման ու արժանապատվության միջև, հանձնողի ու հաղթողի միջև։

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031