Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում․ Կառավարության ղեկավարն իրավունք ունի նկարահանումներ անելու մետրոպոլիտենում․ Factor.am

Մարտ 22,2026 14:26 Share

Factor.am – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից կուսակիցների հետ շրջում է Երևանում։ Այսօր ՔՊԿ-ի ներկուսակցական քարոզարշավի վերջին օրն է։ Փաշինյանը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից գնացքով ժամանեց Գարեգին Նժդեհի հրապարակ։ Ամբողջ ընթացը՝ մետրոյի կայարան մուտք գործելը և երթևեկության ընթացքը Փաշինյանը ցուցադրեց ուղիղ եթերում։ Երևանի մետրոպոլիտենում նկարահանումներն արգելվում են՝ անվտանգային նկատառումներով։ Կառույցը համարվում է ստրատեգիական։

Լրատվամիջոցներին, օրինակ, մետրոպոլիտենի ղեկավարությունը միայն գրավոր դիմումից հետո է թույլատրում նկարահանումներ անել՝ այն էլ հստակ կայարանում։ Factor.am-ը Երևանի մետրոպոլիտեի մամուլի խոսնակից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Փաշինյանը ստրատեգիական նշանակության օբյեկտից երկարատև ուղիղ եթեր ապահվում, երբ մյուսներին չի թույլատրվում։ «Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի 100 % բաժնետերը հանդիսանում է ՀՀ կառավարությունը և կառավարության ղեկավարն իրավունք ունի նկարահանումներ անել»,-ասաց մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031