Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպիսի կարևոր արժեք ու գաղափար է այն, որ բոլորս ունենք բազմաթիվ առանձնահատկություններ, տարբերություններ, ու հենց դրանով էլ աշխարհը կատարյալ է դառնում. Անահիտ Մանասյան

Մարտ 22,2026 15:24 Share

Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված «Արևային զանգակներ և ընկերներ» դասական համերգին։

Համերգի ընթացքում «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության սաները ներկայացրել են երաժշտական կատարումներ՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։

Տեղի են ունեցել նաև «Արևային աչքեր» և «Հայրեր» լուսանկարչական ցուցահանդեսները, ինչպես նաև «Մի հրաժարվիր քո Արևից» և «Տարբեր լինելը թերություն չէ» սոցիալական տեսահոլովակների պրեմիերան։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, մասնավորապես, «Արև-երեխաներ» ՀԿ հիմնադիր Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նվիրումով իրականացվող այս առաքելությունը մարդկանց կյանքեր է փոխում ու կարևոր ներդրում ունենում ներառական հասարակության ձևավորման գործում։

«Աշխարհն այսօր շատ աղմկոտ է, և դա երբեմն հանգեցնում է նրան, որ իրական արժեքները երբեմն աննկատ են մնում: Այդպիսի կարևոր արժեք ու գաղափար է այն, որ բոլորս ունենք բազմաթիվ առանձնահատկություններ, տարբերություններ, ու հենց դրանով էլ աշխարհը կատարյալ է դառնում: Պետք է նկատի ունենանք, որ ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում։ Ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի վարքագիծը լինի այնպիսին, որ ոչ թե պարզապես խոսքերով, այլ իրական գործողություններով նպաստենք հավասար և համերաշխ միջավայրի ձևավորմանը։ Թող այս խորհրդանշական օրը դառնա ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն», – նշել է Պաշտպանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031