Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա, երբ արդեն իրենք են դարձել ատելության խոսքի հիմնական հասցեատերը, սկսել են հասկանալ, որ բումերանգը վերադառնում է իրենց ուղղությամբ». Հայկ Ալումյան. «Հրապարակ»

Մարտ 24,2026 10:43 Share

Արդեն «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի՝ քաղաքացիական եւ վարչական պատասխանատվություն է սահմանվելու` փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն` նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկից մինչեւ 6000-ապատիկի չափով: Փաստաբան Հայկ Ալումյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց. «Եթե ատելության խոսքը բառի բուն իմաստով հասկանանք, ապա, իհարկե, պետք է պայքարել ատելության խոսքի դեմ, եւ այս իմաստով ցանկացած քայլ ողջունելի է, այլ հարց է, որ ատելության խոսքն օրվա իշխանության գլխավոր գործիքներից էր 2018-ին` իշխանափոխության հասնելու ժամանակ: Ատելության խոսքի միջոցով նրանք կարողացան բոլորի բերանը փակել, բոլորս ենք հիշում, թե ինչպես էին համացանցում իրենց կարծիքին դեմ ցանկացած կարծիքի արձագանքում ատելության խոսքով: Եթե մի քանիսն այդ շրջանում փորձում էին կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի մարդկային որակները կամ նրա ունակությունները, հեղափոխական գաղափարախոսությունները, անմիջապես հարձակում էին գործում ամենակեղտոտ ու եղկելի բառապաշարով, հայհոյանքներով: Նրանց լկտիությանն ու բառապաշարին չկար սահման, եւ դա հանդիսացավ գործիք, որպեսզի ողջ լրատվական դաշտը հեղեղվի իրենց օգտին հրապարակումներով: Հիմա, երբ արդեն իրենք են դարձել ատելության խոսքի հիմնական հասցեատերը, սկսել են հասկանալ, որ բումերանգը վերադառնում է իրենց ուղղությամբ: Վախենում եմ, որ Եվրոպայից եկող գումարները, որոնց անունը դրել են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքար, ուղղեն մարդկանց ազատ խոսքը լռեցնելու գործին, մարդկանց բերանը փակելուն…»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031