Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական օրենսգրքով էլ այն ամրագրված է, եւ չկա նոր օրենսդրության անհրաժեշտություն, հատկապես եթե խոսքը վերաբերում է, այսպես կոչված, ատելության խոսքին. Լիանա Դոյդոյան. «Հրապարակ»

Մարտ 24,2026 11:44 Share

Արդեն «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի՝ քաղաքացիական եւ վարչական պատասխանատվություն է սահմանվելու` փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն` նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկից մինչեւ 6000-ապատիկի չափով:

Զրուցեցինք «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Լիանա Դոյդոյանի հետ: Վերջինս «Հրապարակի» հետ զրույցում խոսելով նախագծի մասին՝ ասաց. «Զուտ նախագծի մասին տեղեկությունից բացի, ուրիշ որեւէ տեղեկություն չկա, որեւէ տեքստ կամ որեւէ կոնկրետ հայտարարություն: Պարզապես ասվում է, որ օրենսդրական նախաձեռնության մասին քննարկումներ կան, որոնք ուղղված են ատելության խոսքի դեմ պայքարին: Ատելության խոսքը հստակ սահմանումներ ունի, առհասարակ, դրանք ամրագրված են միջազգային կարգավորումներով, Եվրոպական Միության համար էլ հստակ կան ձեւակերպումներ, թե որոնք են համարվում ատելության խոսք եւ որոնք են պարզապես համարվում վնասակար բովանդակություն ունեցող խոսքեր: Դրանք ունեն շատ նուրբ բաժանարար գծեր, սակայն խոսքը հիմնականում վերաբերում է ռասայական, կրոնական փոքրամասնություններին ուղղված ազատություններին, թիրախավորումը շատ կոնկրետ է, եւ Հայաստանում գործող օրենքներով այն ամրագրված է, այնպես չէ, որ սա մեզ համար նորություն ու հայտնագործում է: Քրեական օրենսգրքով էլ այն ամրագրված է, եւ չկա նոր օրենսդրության անհրաժեշտություն, հատկապես եթե խոսքը վերաբերում է, այսպես կոչված, ատելության խոսքին: Միջազգային կանոնագրերով եւ «ռեկոմենդացիաներով» այս խնդիրն իրականում կարգավորվում է, այլ հարց է, որ տեղի են ունենում ատելության կոչեր, թիրախավորումներ եւ այլն` կոնկրետ անձանց կողմից: Օրինակ` վարչապետի կիրակի օրվա հայտարարությունը՝ արցախցի կնոջն ուղղված, կոնկրետ թիրախավորում էր եւ հստակ ատելության խոսք: Նա թիրախավորեց կոնկրետ խմբերի` Արցախից տեղահանվածներին, եւ կոնկրետ վիրավորական, զրպարտչական եւ ատելության խոսք տարածեց, չենք խոսում այն մասին, որ այն տեղի ունեցավ երեխայի ներկայությամբ, որն էլ իր հերթին առանձին երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիր է: Հուսով եմ՝ այս նախագիծը կյանքի չի կոչվի, հուսով եմ, որ այն զուտ կմնա որպես նախագիծ, ոչ ավելին։ Ինչ վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք աշխատում են այդ նախագծի վրա, պետք է նախ մշակման փուլում ներգրավեին շահագրգիռ կողմերին, պետք է ծավալվեին քննարկումներ, տեղի ունենար կարծիքների գնահատում: Պետք է հիմնավորումներ լինեն` կարծիքի գնահատման համար, սակայն չկա հիմնավորում, չկա առաջարկ, չգիտենք, թե ովքեր են մասնակցել այդ քննարկումներին եւ ինչ են քննարկել: Սակայն, որ չկա նման փոփոխության կարիք, դա փաստ է, ամբողջ աշխարհում այս հարցը լուծվում է ինքնաքննադատությամբ, էթիկայի կանոններով, ինչպես նաեւ՝ այլ օրենքներով»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031