Փաստաբան Վարդան Ալոյանի ֆեյսբուքյան գրառումը
⚡️ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի 2️⃣6️⃣/0️⃣3️⃣/2️⃣0️⃣2️⃣6️⃣-ին։
❗️Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո Ն․ Փ․-ի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա ՔՊ-ն նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ ՀԷՑ-ը «խլելու» համար։ Բացառապես ՔՊ-ի ձայներով այդ փոփոխությունները ընդունվեցին։
❗️Մի քանի օր անց ՔՊ-ական ՏԿԵՆ նախարար Դ․Խ․-ի հաղորդման հիման վրա, «նախկին» ՔՊ-ական Մ․ Մ․-ի միանձնյա ոչ իրավաչափ որոշմամբ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ և Ռ․Պ․-ն նշանակվեց ՀԷՑ-ի Ժ․Կ․։
❗️Ժ․Կ․-ն անմիջապես հեռացրեց ՀԷՑ-ի պրոֆեսիոնալ ղեկավար կադրերից շատերին և նրանց փոխարեն նշանակեց էներգետիկայի ոլորտի հետ կապ չունեցող հիմնականում ՔՊ-ական անձանց։
Կարդացեք նաև
❗️ՀԾԿՀ-ի բացառապես ՔՊ-ի կողմից ընտրված անդամների ձայներով ՀԷՑ-ը 17/11/2025 թվականին զրկվեց էլեկտրաէներգիայի բաշխողի լիցենզիայից։
❕Նշված ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ վարչական ակտը սեփականատիրոջ կողմից բողոքարկվեց դատական կարգով։
📖Օրենքով նման գործերի քննության համար սահմանված է երկամսյա ժամկետ:⏳
⚖️Շաբաթ օրվանից սկսված և ընդմիջումներով այսօր առավոտյան ժամը 04:00-ին ավարտված (փաստացի շուրջ 29 ժամ տևած) դատաքննության ընթացքում ջախջախվեցին վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները։
👩🎓Եթե լրացուցիչ ապացույցներ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն չառաջանա, ապա դատական ակտը կհրապարակվի 26/03/2026 թվականին։
❗️❗️❗️ՀԷՑ-Ը ՉԻ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՔՊ-ԻՆ❗️❗️❗️


















































