Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ թե խուսափում եմ պատասխանից, ես տվել եմ միակ հնարավոր պատասխանը, որը կարող է տալ ՍԴ դատավորի թեկնածուն»․ Վլադիմիր Վարդանյանը՝ Անկախության հռչակագրի մասին

Մարտ 24,2026 12:38 Share

«Անկախության հռչակագրի, ՍԴ կամ Գերագույն դատարանի վերաբերյալ հարցերին, եթե թույլ տաք՝ չեմ պատասխանի՝ ոչ թե նրա համար, որ չունեմ այս հարցերի պատասխանը, այլ այս հարցերը՝ ձեր կողմից դրական քվեի արժանանալու պարագայում, կարող են դառնալ ՍԴ-ում քննարկման առարկա եւ ես ստիպված պետք է լինեմ այնտեղ պատասխանել այս հարցերին։ Եթե պատասխանեմ այսօր, ստիպված պետք է լինեմ ՍԴ-ում ձեռնպահ մնալ այս հարցերի քննարկումներից, իսկ ես մտածում եմ եւ ՍԴ, ՍԴ դատավորի կարգավիճակը պարտադրում են անաչառություն, որ դու հրապարակային ելույթներում թույլ չտաս այնպիսի հարցերին անդրադարձ, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ ՍԴ-ում։ Ես ոչ թե խուսափում եմ պատասխանից, ես տվել եմ միակ հնարավոր պատասխանը, որը կարող է տալ ՍԴ դատավորի թեկնածուն»,- խորհրդարանում իր նախկին կուսակից Հովիկ Աղազարյանին պատասխանեց Վլադիմիր Վարդանյանը։

Խորհրդարանը, հիշեցնենք, քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի առաջադրման հարցը։

Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել էր՝ հնարավո՞ր չէ Սահմանադրությունում այնպիսի հավելում-լրացումներ անել, որոնք թույլ կտան հստակ ամրագրելու, որ ՀՀ-ն իր հարեւաններից տարածքային պահանջներ չունի եւ այդ պարագայում էլ անհրաժեշտություն չի լինի Սահմանադրության ներածությունից Անկախության հռչակագիրը հանել, ինչի մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031