«Ազատություն». Չնայած պաշտոնական Թեհրանի հերքմանը, թե Վաշինգտոնի հետ բանակցում է պատերազմը դադարեցնելու շուրջ՝ Դոնալդ Թրամփը երեկ կրկին հայտարարել է, թե Իրանի հետ բանակցում են և հիմա համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա:
ԱՄՆ նախագահը պնդել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից: Ըստ նրա՝ Թեհրանն այժմ ունի ևս մեկ հնարավորություն՝ վերջ դնելու ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ուղղված սպառնալիքներին: Սպիտակ տան ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Թեհրանը կօգտվի այդ հնարավորությունից:
«Մենք հիմա իսկապես լավ քննարկումներ ենք ունենում… Նրանք ուզում են խաղաղություն։ Նրանք համաձայնել են, որ չեն ունենա միջուկային զենք և այլն։ Բայց տեսնենք, թե ինչ կստացվի։ Բայց ես կասեի, որ շատ մեծ հնարավորություն կա», – նշել է Թրամփը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































