Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան

Մարտ 24,2026 14:39 Share

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը ապրիլի 1-ից կբարձրանան 30 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության և նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ: Եվ հետևաբար, մայիսին, հարգելի գործընկերներ, դուք կստանաք պլյուս 30% աշխատավարձ, և ես, որպես նախարարության ղեկավար, ըստ էության, ձեզնից ակնկալում եմ ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում մեր հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս, ծառայություններ մատուցելիս»,- ասել է Թորոսյանը:

Բարձրացումը վերաբերում է նախարարության ենթակայությամբ գործող՝ երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կենտրոններում աշխատող քաղաքացիների, երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031