Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ ծրագրերի Համակարգող խորհրդի նիստում կարևորվել է ձերբակալված անձանց պահման վայրերում խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը

Մարտ 24,2026 15:57 Share

Մարտի 19-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կողմից 2023-2026 թվականների գործողությունների պլանի շրջանակում իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Ողջունելով ներկաներին՝ փոխնախարար Մկրտչյանը համագործակցության և աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերը առանցքային նշանակություն ունեն Ոստիկանության բարեփոխումների և համակարգի զարգացման գործընթացում։

Նիստի ընթացքում Արմեն Մկրտչյանն անդրադարձել է ծրագրի շրջանակում արդեն իրականացված մի շարք միջոցառումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը։ Մասնավորապես ներկայացվել են «Ձերբակալված անձանց պահման վայրերում խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի փաստաթղթավորման» թեմայով իրականացված վերապատրաստումները, ոստիկանության գործունեության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության պրակտիկայի և ընթացակարգերի վերաբերյալ գնահատման զեկույցը, ինչպես նաև ՁՊՎ-ներում դիտորդական խմբերի վերապատրաստումները և այլ նախաձեռնություններ։

Քննարկվել են նաև առաջիկա անելիքները՝ նախանշելով համագործակցության կարիքների շրջանակը առաջիկա տարիների համար։

Այս համատեքստում կարևորվել է ոստիկանության կարողությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ ձերբակալված անձանց պահման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը, եվրոպական չափանիշներին համապատասխան ընթացակարգերի ներդրումը:

Անդրադարձ է կատարվել նաև անչափահասների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, խոցելի խմբերի հետ աշխատանքի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ուսումնական ծրագրերի արդիականացմանը, վերապատրաստողների պատրաստմանը և միջազգային փորձի փոխանակման ընդլայնմանը։

Համակարգող խորհրդի նիստին քննարկվել են նաև համագործակցության առաջիկա տարիների հիմնական ուղղությունները։

Կողմերը վերահաստատել են ծրագրերի շարունակականության և համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031